Հայաստանի Հանրապետություն
Զարթիր որդյակ
(Hայերեն 亚美尼亚文 Armenian)
Զարթիր որդեակ, յուշ բեր,վեր կաց, Պատերազմի փողն հնչեց, Զարթիր կոչեց տէր հայրենեաց, Կենաց մահու ժամ հնչեց։
Պատրաստել եմ քո զէնքերը, Ահա գլխիդ վերեւ կան՝ Ինչպէս երբեմն քո գրքերը՝ Երբ կ՛երթայիր վարժարան։
Ելիր կապեմ սուրը մէջքիդ, Ասպար կախեմ քո ուսէդ, եււ սուրբ դրօշակ հայրենիքիդ, Թող ծածանի աջ թեւէդ։
Փոխան գրքիդ ահա սուսեր, Փոխան թղթի՝ կռւի դաշտ. Գնա՛ մեռիր ազգիդ համար, Թող մայր երկիրդ ապրի հաշտ։
Քսան տարի կերակրեցի Մինչ հասակդ այդ առիր. Այդ հասակիդ մայրդ մեռնի, Դուն ալ քու ազգիդ մեռիր։
Յառաջ որդեակ, Ի մարտ անմահ, Տուր անվախ կուրծք ու ճակատ, Հոգ չէ թէ քեզ կը գտնէ մահ, Զի յայնժամ է ազգն ազատ։
|

|